Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ալիևը որոշում է, իսկ Փաշինյանն՝ ընդունում

Ալիևը որոշում է, իսկ Փաշինյանն՝ ընդունում
03.09.2025 | 13:01

Էրդողանն ասում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո համապարփակ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նկատեցի, որ երկու կողմն էլ նույն կետում են գտնվում և նույնությամբ են նայում [գործընթացներին]»։ Էրդողանը իհարկե ճիշտ է, որ Փաշինյանն ու Ալիևը լրիվ նույնությամբ են նայում գործընթացներին, միայն մի նրբություն կա՝ Ալիևը որոշում է, իսկ Փաշինյանն՝ ընդունում։

Էսքան բան․․․

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4257

Մեկնաբանություններ